


Արդեն երկրորդ անգամ եմ այցելում Արագած լեռը, սակայն այս ճամբորդությունը ես անցկացրեցի շատ հետաքրքիր։ Քանի որ, այցելելով Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը ես ձեռք բերեցի հիանալի ընկերներ, որոնց շնորհիվ այս ճամփորդությունը ստացվեց անմոռանալի։ Ճանապարհին մենք միասին զրուցում էինք, հետաքրքիր պատմություններ պատմում և չէինք նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը, որի ընթացքում մենք բարձրանում էինք Արագած լեռը։ Մոտ երեք ժամ հետո մենք վերջապես հասանք Արագածի գագաթին, որտեղ լուսանկարեցինք բավականին հաջող կադրեր։ Այնուհետև որոշեցինք նստել գագաթի եզրին և հիանալ մառախուղի մեջ անհետացող հպարտ արծիվներով։ Հետ վերադառնալու ընդացքում ես և ընկեր Սամվելը որոշեցինք կիսվել տարբեր պատմություններով և քննարկել դետեկտիվ պատմություններ։ Այցելելով երկրորդ անգամ Արագած լեռը ես ստացա դրական տպավորություններ։